Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Ասում են...

Ասում են...
09.09.2014 | 00:31

...թե վերջերս արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը սեփական նախարարությունում կադրային լուրջ «նվաճում» է գրանցել, «հայտնաբերելով», որ «իր» նախարարության աշխատանքները բարելավելու գործում պակասում է դստեր օգնությունը: Երիցյանը նախարարության բաժիններից մեկում աշխատանքի է ընդունել սեփական դստերը: Չասեն էլ՝ գիտենք, որ հայ պաշտոնյաները սովորություն ունեն ազգականներին իրենց «թևի տակ առնելու», ու այս հարցում ԱԻ նախարարը բացառություն չէ:

Դիտվել է՝ 1635

Մեկնաբանություններ